Հայաստանում արձանագրվել է 12.6 տոկոս տնտեսական աճ. Պարզվեց Հայաստանը 4-րդն է աշխարհում. Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանում արձանագրվել է 12.6 տոկոս տնտեսական աճ. Պարզվեց Հայաստանը 4-րդն է աշխարհում. Փաշինյան (տեսանյութ)

2022 թվականի արդյունքներով` Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 12.6 տոկոս տնտեսական աճ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս ցուցանիշով ՀՀ-ն, ինչպես նախորդ օրը պարզվեց միջազգային կազմակերպությունների հրապարակումներից, 4-րդն է աշխարհում:

«2022 թվականին 2017-ի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են ավելի քան 2 մլրդ դոլարով», – գրել է նա՝ կից հրապարակելով ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկրորդ նիստի ընթացքում ունեցած ելույթի տեսանյութը։

«2018 թվականի համեմատ՝ 1․8 մլրդ դոլարով և 53 տոկոսով, ինչը նույնպես շատ կարևոր ցուցանիշ է։ 2022 թվականի դեկտեմբերին մենք արձանագրել ենք գնացված աշխատատեղերի պատմական ամենաբարձր ցուցանիշը ՀՀ-ում․ 704 հազար աշխատատեղ է արձանագրվել։ 2022 թվականի արդյունքներով՝ մենք ունենք 13 տոկոս գործազրկություն, ինչը վերջին տասնամյակի համար էականորեն ցածր ցուցանիշ է, երրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը նվազել է հասնելով 11,6 տոկոսի»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյությում։

Leave a Reply

Your email address will not be published.