Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակը

Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակը

Հայաստանում սեպտեմբերի 27-ի դրությամբ գրանցված է Արևմտյան Նեղոսի տենդի լաբորատոր հաստատված 132 դեպք։ Վերջին մեկ շաբաթում՝ սեպտեբերի 21-27-ը, հիվանդացության դեպքեր չեն արձանագրվել։

 

Հայաստանում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդից մահվան 4 դեպք։ Տվյալները հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

 

 

 

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից հայտնել են, որ հիվանդությունը մարդուց մարդուն ՉԻ փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։

 

Հիվանդության գաղտնի շրջանը 2-3 շաբաթ է:

 

Վարակվածներից 5-ից 1-ի մոտ զարգանում են կլինիկական երևույթներ՝

դող, ջերմության բարձրացում՝ 38-40°С,

գլխացավ,

տարածուն մկանացավեր, հոդացավեր,

փսխում,

փորլուծություն,

մարմնի ցանավորում։

 

Վարակվածների 1 %-ի մոտ կարող է առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում՝ էնցեֆալիտ կամ մենինգիտ, որոնց դեպքում կարող են դիտվել՝

.սաստիկ, տանջող, պուլսացող գլխացավեր,

.ջերմության բարձրացում՝ 40 0C և ավելի,

.անզուսպ փսխումներ,

.լուսավախություն,

.ջղաձգումներ, ցնցումներ,

.գիտակցության խանգարման տարբեր աստիճաններ։

 

Արևմտյան Նեղոսի տենդի դեպքում ռիսկի խմբում են՝

.տարեցները,

.սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձինք,

.ուռուցքային հիվանդություններ ունեցող անձինք,

.շաքարային դիաբետ ունեցող անձինք,

.քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցող անձինք և այլն։

 

Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումները ներառում են մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը:

Leave a Reply

Your email address will not be published.