Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնումը անօգուտ քայլ է․ Եվրամիությունը լրացուցիչ լարվածությունից բացի, այլ բան չի բերում Անդրկովկաս․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնումը անօգուտ քայլ է․ Եվրամիությունը լրացուցիչ լարվածությունից բացի, այլ բան չի բերում Անդրկովկաս․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ընդլայնումը չի կարող նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ընդհանրապես՝ Հայաստանում  նրանց հայտնվելը բոլորովին անօգուտ քայլ էր  Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու տեսանկյունից։ Մենք համոզված ենք, որ ԵՄ առաքելության ընդլայնումն էլ բացարձակապես անօգուտ է և ոչ մի արդյունքի չի հանգեցնի այդ գործընթացում, որի հիմնական սկզբունքները մշակվել են 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից և ամրագրվել են եռակողմ համատեղ հայտարարություններում»,- ասել է Գալուզինը։

«Եվրամիությունը ոչ մի նոր բան չի բերում Անդրկովկաս, բերում է միայն լրացուցիչ լարվածություն և անվստահություն»,- հավելել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

 

Leave a Reply

Your email address will not be published.