Դարեր շարունակ հայ ազգն իր պատմական անցյալի հիշողության մեջ ունի և՛ ուրախ, և՛ տխուր էջեր։ Ցեղասպանությունը ոչ միայն վիշտ է, այլև չվերջացող մեծ ցավ մեզ համար, սարսափելի պատմական անարդարություն։
Հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության ճանաչումն ամբողջ աշխարհում դարձել է ոգու և ուժի խորհրդանիշ։
Մենք չենք դատապարտում նրանց, ովքեր վախենում են ընդունել արդեն մի դարից ավել գոյություն ունեցող պատմական փաստերը։ Նրանք մի օր կհեռանան պատմական ասպարեզից և հավերժ կմոռացվեն։ Մեր գլխավոր ուժը հիշողությունն է։ Թեւաթափ լինելը բնորոշ չէ մեր ազգին։ Մենք պետք է հավաքենք մեր ուժերը, որպեսզի ի վերջո հասնենք մեր նպատակին։ Մենք գիտենք և վստահ ենք, որ ճշմարտությունը և պատմությունը մեր կողմն են։
Կայսրությունները կգան և կգնան, իսկ հայ ազգը եղել է, կա և կմնա։
Посмотреть эту публикацию в Instagram