Հայկական լրատվական ռեսուրսների վրա արևմտյան ազդեցության աճը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել. ՌԴ ԱԳՆ

Հայկական լրատվական ռեսուրսների վրա արևմտյան ազդեցության աճը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի, ինչպես ցանկացած այլ երկրի մեդիա ռեսուրսների վրա արևմտյան ազդեցության աճը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը` մեկնաբանելով այն փաստը, որ հուլիսի 29-ին «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից Արմեն Քոլոյանը, ով Հայաստանում չի ապրել վերջին 28 տարիներին, ընտրվել է Հայաստանի Հանրապետության Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում։

«Ամերիկան ու ԵՄ-ն նպատակ ունեն ամենուր հասարակական կարծիքը շրջել Ռուսաստանի դեմ։ Նրանք նաև ցանկանում են նսեմացնել ռուս-հայկական դարավոր բարեկամության և այն օգնության կարևորությունը, որը Մոսկվան ցուցաբերել և տրամադրում է եղբայրական Հայաստանին»,- ասել է նա։

Նա հիշեցրել է, որ Մոսկվան ստեղծել է զանգվածային հաղորդակցության ոլորտում Երևանի հետ փոխգործակցության մեխանիզմներ։

«Մասնավորապես, գործում է մասնագիտացված միջկառավարական համաձայնագիր, կապեր են հաստատվում լրագրողների միջև։ Երևանում անցկացվել է ռուս-հայկական մեդիա ֆորում։ Հուսով ենք, որ կշարունակենք մեր գործընկերների հետ զուտ պրոֆեսիոնալ կերպով լուծել ապագայում ի հայտ եկած խնդիրները»,- եզրափակել է Նաստասինը:

Leave a Reply

Your email address will not be published.