«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, ադրբեջանական կողմը՝ 4։
Նշենք՝ քիչ առաջ հայտնել էինք, որ Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով փոխհրաձգություն է տեղի ունեցել։
Ըստ տեղեկությունների՝ կրակ է բացվել ինժեներական աշխատանքներ կատարող մեր ստորաբաժանումների ուղղությամբ։ Հայկական ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների:
Տեղեկությունը քիչ առաջ հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: