ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մարտի 30-ին Ազգային ժողովում ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին:
Կողմերը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը և առկա մարտահրավերները:
Հայկ Կոնջորյանը դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, ինչպես նաև վերջին շրջանում ադրբեջանական սադրանքների մանրամասներ:
Կարևորվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև Հայաստանի և Շվեյցարիայի միջև միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը: