Հայկ Հարոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ

Հայկ Հարոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայկ Հարոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետի պաշտոնից:

 

Հայկ Հմայակի Հարոյանի կենսագրությունը

 

Ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 07-ին, Երևան քաղաքում:

2001թ. ավարտել է ՌԴ ռազմական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը

 

Աշխատանքային գործունեություն

 

2001-2005թթ. – Գյումրիի կայազորի զինվորական դատախազության քննիչ

II -X.2005թ. – Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության քննիչ

2005-2006թթ. – Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության ավագ քննիչ-քրեագետ

2006-2007թթ. – Մարտակերտի կայազորի զինվորական դատախազի տեղակալ

2007-2011թթ. – ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի դատախազ

2011-2014թթ. – ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր կործերի քննչական բաժնում քննվող գործերի բաժնի ավագ դատախազ

2014-2017թթ. – ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող գործերի բաժնի ավագ դատախազ

2017-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ

2018-2019թթ. ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության պետի տեղակալ

2019-2020թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ

2020-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ

2022-2024թթ. – ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ

 

Պարգևներ

 

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

 

Այլ տվյալներ

 

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Leave a Reply

Your email address will not be published.