Հայկ Մարությանը մասնակցելու է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին

Հայկ Մարությանը մասնակցելու է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին

Դերասան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Երևանի ավագանու ընտրություններին իր մասնակցության մասին։

«Ես հայտարարում եմ, որ իմ թիմի հետ միասին մասնակցելու եմ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։

Սիրելի երևանցիներ, մենք համոզված ենք, որ մեր քաղաքի բախտը չեն կարող որոշել ինչ-որ անհասկանալի ու պատահական մարդիկ։ Միակ որոշողը դուք եք, առանց ձեզ ոչ ոք ոչ մի բան չի որոշելու»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարում է նա։

Leave a Reply

Your email address will not be published.