Հայկ Մարությանի և ևս 4 ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը կքննարկվի արտահերթ նիստում

Հայկ Մարությանի և ևս 4 ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը կքննարկվի արտահերթ նիստում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի փետրվարի 5-ին կգումարվի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի 5 ավագանու անդամնների մանդատից զրկելու հարցը։

 

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 73-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2024 թվականի փետրվարի 1-ի թիվ 360-Ա որոշմամբ.

 

2024 թվականի փետրվարի 5-ին` ժամը 10.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով.

 

1. Նարինե Հայրապետյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

 

2. Հայկ Մարությանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

 

3. Սոննա Աղեկյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

 

4. Գևորգ Ստեփանյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

 

5. Զարուհի Փոստանջյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

 

6. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N45-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»,- նշված է քաղաքապետարանի էջում:

Leave a Reply

Your email address will not be published.