Առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքում ավտոտնակ է այրվում։ Դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են նշված ավտոտնակում առաջացած հրդեհը, որից հետո ներսում հայտնաբերել են Լոռու մարզի 59-ամյա բնակչի բերանքսիվայր ընկած կիսամոխրացած դին։
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ տեղեկությունների մահացածը հաշվառված է հոգենյարդաբանական դիսպանսերում։ Դեպքի մանրամասները պարզվում են։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Մանրամասները՝ տեսանյութում: