Ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել «Արթիկի» շտապ բուժօգնության կայանից, որ նույն օրը բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արթիկ քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է երեխայի դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը մոտ մեկուկես ամսական երեխա է: Դեպքի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: