Հայրենիքը մաս-մաս հանձնողները հետ չեն կանգնելու այդ ճանապարհից, որն իրենց պարտադրված է, ոչ թե բանակցված․ Բագրատ Սրբազան

Հայրենիքը մաս-մաս հանձնողները հետ չեն կանգնելու այդ ճանապարհից, որն իրենց պարտադրված է, ոչ թե բանակցված․ Բագրատ Սրբազան

«Այստեղ գալուց ամբողջ ճանապարհին մտածում էի՝ ու՞ր էինք գնում մի քանի տարի առաջ, ո՞ւր ենք գնում հիմա։ Ցուցանակները մինչև հիմա կան՝ Ստեփանակերտ, Մարտակերտ, Քարվաճառ, Դրմբոն ․․․ Այս ճանապարհով Արցախ էինք գնում», – Սոթքում հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ հավելելով՝ իշխանությունները հանձնում են մեր տարածքները ու դիմացը չեն ստանում նույնիսկ ռիսկերի վերացում։ Այս ընթացքը պետք է կանգնեցնել։

«Մենք կանգնած ենք շատ վճռական օրերի առջև, կանգնած ենք Հայրենիքը մաս-մաս հանձնելու առջև։ Ոմանք, այս ստախոսի գլխավորությամբ, հետ չեն կանգնելու այդ ճանապարհից, որն իրենց պարտադրված է, ոչ թե բանակցված։

Դուք ցանկանում եք  պարտադրված իշխանության պարտադրանքի ներքո ապրե՞լ։ Որևէ մեկն ուզու՞մ է շարունակել անարգված կյանքով ապրել, պարտված ապրել»,- հարց բարձրացրեց Սրբազանը՝ ընդգծելով՝ պայքարը դրա դեմ է և այն ցանկալի արդյունքով պետք է ավարտվի։

 

Leave a Reply

Your email address will not be published.