«Հայ առաքելական եկեղեցին միշտ լինելու է Արցախի կողքին»․ Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներ

«Հայ առաքելական եկեղեցին միշտ լինելու է Արցախի կողքին»․ Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներ

Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի  նախագահը երեկ՝ օգոստոսի 10-ին,  հեռախոսակապ է հաստատել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի հետ, հայտնում են Արցախի խորհրդարանից։

Դավիթ Իշխանյանը  շնորհակալություն է հայտնել հայրապետական օրհնանքի և բարեմաղթանքների համար:

Երկու կաթողիկոսներն էլ իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Արցախի Հանրապետության ապաշրջափակման ու մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերահաստատման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Վեհափառ հայրերը հավաստիացրել են, որ Հայ առաքելական եկեղեցին միշտ լինելու  է Արցախի և Արցախի ժողովրդի կողքին, և սերտ համագործակցության պատրաստականություն են հայտնել:

 

Leave a Reply

Your email address will not be published.