Հաջորդ շաբաթ կսկսենք Երեւան-Կապան կանոնավոր չվերթները․ Փաշինյան

Հաջորդ շաբաթ կսկսենք Երեւան-Կապան կանոնավոր չվերթները․ Փաշինյան

 

Մենք պատրաստ ենք Երեւան-Կապան կանոնավոր չվերթների իրականացմանը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվության քննարկմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Օգոստոսի 19-ին՝ Կապանի օրվա առթիվ, կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթ կսկվեն կանոնավոր չվերթները։ Որոշ դիտարկումներ ունեմ կապված չվերթի, օդանավի հետ, բայց կսպասենք քաղաքացիների կարծիքներին եւ ըստ այդմ՝ լավարկումներ կանենք։ Կարծում եմ՝ Կապանի օրը կարող ենք տոմսերի վաճառքը սկսել, որ հաջորդ շաբաթվա համար մարդիկ գնեն»,- ասաց Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published.