«Նոա» ֆուտբոլային ակումբը մարզաշապիկ է նվիրել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
Մարզաշապիկի վրա գրված է՝ «Հատուկ Հենրիխ Մխիթարյանի համար»։
«Նոայի» գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը Մխիթարյանից նվեր է ստացել «Ինտերի» մարզաշապիկը՝ Մխիթարյանի ստորագրությամբ և գրառմամբ։