ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Ռոռի Դոմմին

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Ռոռի Դոմմին

Հունվարի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետ Րորի Դոմմիի ղեկավարած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։

 

«ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացումը:

 

Ա. Գրիգորյանը նշել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայուն անվտանգային միջավայր ունենալուն:

 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով Հայաստանին աջակցություն ցուցաբերելու գործընթացի ընթացքին»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a Reply

Your email address will not be published.