ՀՀ առավարությունը կքննարկի Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը։
Կառավարության վաղվա նիստում այս հարցը կներկայացնի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն 2023թ. նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը: