ՀՀ-ում ծնունդները պակասել են, մահերը՝ ավելացել․ ԱՎԿ

ՀՀ-ում ծնունդները պակասել են, մահերը՝ ավելացել․ ԱՎԿ

2024թ-ի հունվար-հունիսին Հայաստանում 1314-ով ավելի քիչ երեխա է ծնվել, քան նախորդ՝ 2023թ․-ի առաջին 6 ամիսներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեից։

 

Հայաստանում 2024թ-ի 6 ամիսներին ծնվել է 15 671 երեխա։ 2023-ի նույն ժամանակահատվածում ծնված երեխաների թիվը 16 985 է եղել։

 

2024-ի հունվար-հունիս ամսիներին Հայաստանում մահացել է 13 211 մարդ, ինչը 2 731-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

 

Չնայած հաշվետու ժամանակշրջանում բնակչության թիվը 2 460-ով ավելացել է, սակայն նախորդ տարվա համեմատ բնական հավելաճը նվազել է 2045-ով։ 2023-ի վեց ամսիներին ՀՀ-ում բնակչության թիվն ավելացել էր 4 505-ով։

 

 

Leave a Reply

Your email address will not be published.