ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ներկայացուցչության տնօրեն Ռաֆայել Ժոզանի հետ:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հովհաննիսյանը նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ արդյունավետ համագործակցությունն ու երկարամյա գործընկերությունը: Ֆրանսիական կողմը վերահաստատել է երկկողմ համագործակցությունն ավելի խորացնելու և Հայաստանին տարբեր ուղղություններով աջակցելու պատրաստակամությունը: