Պաղեստինա-իսրայելական հակամարտության բոլոր կողմերը պետք է խուսափեն էսկալացիայից և լուծումներ փնտրեն երկխոսության միջոցով։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:
«Բոլոր կողմերը պետք է խուսափեն սադրիչ գործողություններից և էսկալացիայից՝ խթանելով երկխոսությունն ու դիվանագիտությունը», – շեշտել է նա:
Հնդկաստանի ԱԳ նախարարի համոզմամբ՝ Գազայի հատվածում ակնհայտ հումանիտար ճգնաժամ է, որը պետք է կարգավորվի:
Նա կարևորել է կայուն հումանիտար միջանցքների ստեղծումը։ «Մենք ողջունում ենք միջազգային հանրության ջանքերն այս ուղղությամբ»,- հավելել է Սուբրամանյամ Ջայշանկարը: