Հոսանքի հաճախակի անջատումների ամենամեծ պատճառը համակարգի մաշվածությունն է. Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի անջատումները՝ խնդիրներն ու լուծումները թեմայով հրավիրված քննարկմանը հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։
«Ռեսուրսները, որոնք պետք է ուղղվեին սպասարկման ոլորտի աշխատանքներին, այլ ուղղությամբ էին ծախսվում, կանխատեսվող նոր սպառողների միացումներն են շատացել»,-ասաց նա։
Գարեգին Բաղրամյանը նշեց, որ վերանայվել են նոր միացման վճարումները՝ էականորեն թանկացվել են և բերվել շուկայական գների։
«Մինչ այդ գոյություն ունեցող բոլոր բաժանորդների միջոցներով սակագնի տեսքով որոշակի փոխհատուցում էինք նոր միացողներին, կառուցապատողներին, և այլն»,-ասաց նա։
ՀԾԿՀ նախագահը նշեց, որ 2016-ին ունեցել են 1 մլն բաժանորդ, 23-ին, ըստ ներդումային ծրագրի, նախատեսվում էր 1, 61 000։
«Բայց այսօր ունենք փաստացի 1, 116 500, այսինքն՝ 54 500 բաժանորդ ավելի շատ է միացել, քան նախատեսված էր այս 7 տարիների ընթացում»,-ասաց նա։