ՀՀ պետական պարտքը 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6․774․6 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է փաստաբան Նորիկյանը:
«2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ պետական պարտքի չափն ավելացել է 147․9 միլիոն ԱՄՆ դոլլարով՝ կազմելով 6․922․5 միլիարդ ԱՄՆ դոլլար։
2019թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ պետական պարտքի չափն ավելացել է 401․7 միլիոն ԱՄՆ դոլլարով՝ կազմելով 7․ 324․ 2 Միլիարդ ԱՄՆ դոլլար։
2020-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ պետական պարտքի չափն ավելացել է 644․2 միլիոն ԱՄՆ դոլլարով՝ կազմելով 7․968․4 միլիարդ ԱՄՆ դոլար։
2021 թվականի տարեվերջին պետական պարտքի չափն ավելացել է 1․257․6 միլիարդ դոլլարով՝ կազմելով 9 միլիարդ 226 մլն ԱՄՆ դոլար։
2022թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 10 մլրդ 638 մլն դոլար:
Մեկ տարում այն աճել է 15.3%-ով կամ 1 մլրդ 412 մլն դոլարով:
Վերը նշվածից հետևում է, որ 2018թ․ ՀՀ պետական պարտքն ավելացել է 147․9 միլիոն ԱՄՆ դոլլարով, 2019թ․՝ 401․7 միլիոն ԱՄՆ դոլլարով, 2020թ․՝ 644․2 միլիոն ԱՄՆ դոլլարով, 2021թ․ ՝ 1․257․6 միլիարդ դոլլարով, 2022թ․՝ 1 մլրդ 412 մլն դոլարով։
Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո՝ ՀՀ պետական պարտքն աճել է շուրջ 3․ 912․000․000 /3 միլիարդ, 912 միլիոն ԱՄՆ դոլլարով։
Այսպիսի բեռի տակ գտնվող երկիրն ինչպե՞ս պետք է հաղթահարի ներքին ու արտաքին սպառնալիքները, ինչպե՞ս պետք է հաղթահարի տնտեսական ճգնաժամը, ժողովրդագրական ճգնաժամը, ինչպե՞ս պետք է նվազեցնի արտագաղթը, վստահություն հաղորդի սեփական ժողովրդին, ձևավորի մարտունակ բանակ, դիմագրավի արտաքին թշնամուն, հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտ ստեղծի երկրի ներսում, հաստատի օրինականություն։
Մենք իսկապե՞ս գիտակցում ենք, թե ի՞նչ իրավիճակի մեջ ենք հայտնվել։ Մեր հասարակությունն իսկապե՞ս օբյեկտիվորեն գնահատում է հնարավոր բոլոր ռիսկերը, թե՞ ոչ․․․
Հույսներս ու՞մ և ինչի՞ վրա է, ժողովու՛րդ․․․
Պարտքի տակ ճռռացող սուբյեկտը, վերջնահաշվում, եթե չի կարողանում վերադարձնել պարտքը, սնանկ է ճանաչվում ու դառնում անպիտան․․․
Մեզ շատ արագ առողջացում է անհրաժեշտ, ընդորում՝ համակարգային ու ծրագրավորված, առաջին հերթին՝ արժեհամակարգային առողջացում․․․
Այսպես չի՛ կարելի, պարզապես չի՛ կարելի․․․»,-գրել է նա: