Հունան Հայրումյանը նշանակվել է Արցախի Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար

Հունան Հայրումյանը նշանակվել է Արցախի Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի  14-ին հաստատել է կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Էդիկ Ավանեսյանն ազատվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից, Հունան Հայրումյանը նշանակվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հունան Հայրումյանն ավելի վաղ ազատվել էր Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։

Leave a Reply

Your email address will not be published.