Հունվարի 1-ից Հայաստանը Ռուսաստանից ընդունելու է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը. Փաշինյան

Հունվարի 1-ից Հայաստանը Ռուսաստանից ընդունելու է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը. Փաշինյան

2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից ընդունում է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը։ Այս մասին դեկտեմբերի 25-ին Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հույս ունենք Միության անդամ երկրների աջակցության և արդյունավետ համագործակցության վրա՝ մեր առաջադրած խնդիրների իրականացման գործում։ Խորհրդանշական է, որ Հայաստանի նախագահությունը համընկնում է ԵԱՏՄ ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման տասնամյակի հետ»,- հավելեց նա։

Leave a Reply

Your email address will not be published.