Հրազդանի կիրճում կոյուղաջրեր լցված հատվածը լվացվել է, իրականացվել է նմուշառում

Հրազդանի կիրճում կոյուղաջրեր լցված հատվածը լվացվել է, իրականացվել է նմուշառում

Երեկ Հրազդանի կիրճում  վթարվել էր «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը, կեղտաջրերը ողողել էին փողոցները։ Երևանի քաղաքապետարանից Panorama.am-ին  հայտնել էին, որ կեղտաջրերը չեն լցվել Հրազդան գետը, այլ միայն փողոցային հատվածն են ողողել։

Կեղտաջրերի հետևանքով ինչպիսի՞ հակասանիտարական վիճակ է տարածքում, ի՞նչ աշխատանքներ են տարվում, արդյո՞ք ախտահանող նյութերով մաքրվել է կոյուղաջուրը լցված հատվածը։ Այս հարցերի վերաբերյալ պատասխանատու որևէ մարմին մինչ այժմ հայտարարությամբ հանդես չի եկել։  Panorama.am-ը փորձեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից ստանալ այս հարցերի պատասխանը, սակայն առավոտից մինչ այս պահը հեռախոսազանգերին պատասխանող չի եղել։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մեզ փոխանցեց, որ քաղաքապետարանի աղբահանության  և սանմաքրման հիմնարկը երեկ ճանապարհների լվացման աշխատանքներ է տարել։

«Մենք որպես աջակցող կողմ գնացել ենք, մասնակցել մաքրման աշխատանքներին՝ վիճակը հնարավորինս մեղելու համար»,- ասաց նա։

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը փոխանցեց, որ թեև «Հիվանդությունների վերահսկաման և կանխարգելման ազգային կենտրոն»-ը  մեծ հաշվով գործառույթ չունի, բայց ամեն դեպքում իրականացրել է նմուշառում, ըստ որի հետագա քայլեր կձեռարկվեն։  Լաբորատոր հաստատումը դեռ չկա։

Leave a Reply

Your email address will not be published.