Հրդեհ՝ ավտոտնակում. փրկարարները հայտնաբերել են դի

Հրդեհ՝ ավտոտնակում. փրկարարները հայտնաբերել են դի

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքում գտնվող ավտոտնակում: Այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։50-ին, մարվել՝ 17։53-ին։ Ավտոտնակում հայտնաբերվել է Է. Բ.-ի (ծնված 1964 թ.) դին։

Leave a Reply

Your email address will not be published.