Հրդեհ՝ Սևանի հանգստյան գոտիներից մեկում․ ջերմահարվել է 10 քոթեջ

Հրդեհ՝ Սևանի հանգստյան գոտիներից մեկում․ ջերմահարվել է 10 քոթեջ

Ապրիլի 18-ին, ժամը 15։42-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սևան քաղաքի «Լավանդա Սիթի» հանգստյան գոտում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հանգստյան գոտու շրջակայքում այրվում է խոտածածկույթ և եղեգնուտ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին, մարվել՝ 18։05-ին։ Այրվել են մոտ 5 հա խոտածածկույթ և եղեգնուտ, մասամբ ջերմահարվել՝ թվով 10 քոթեջ։

Leave a Reply

Your email address will not be published.