Հրդեհ է բռնկվել «Սկարլետ» ՍՊԸ-ի տետրերի արտադրամասում

Հրդեհ է բռնկվել «Սկարլետ» ՍՊԸ-ի տետրերի արտադրամասում

Ապրիլի 6-ին, ժամը 16։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան 90/8ա հասցեում գտնվող տետրերի արտադրամասում։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից:

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սկարլետ» ՍՊԸ-ում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։45-ին, մարվել՝ 17։52-ին։ Այրվել է արտադրամասի օդափոխման համակարգի պոլիէթիլենային ներքին երեսպատումը (մոտ 3 քմ)։

Leave a Reply

Your email address will not be published.