Ձերբակալվել է Առողջապահական տեսչական մարմնի (ԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Աբրահամյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, այսօր նաև նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։