Ղարաբաղի հարցի լուծման ռուսական տարբերակը մերժվել է Ադրբեջանի կողմից։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Պնդումներն այն մասին, որ Ռուսաստանն իր կարգավորման տարբերակում առաջարկել է ԼՂ կարգավիճակի հարցը թողնել ավելի ուշ, իսկ Արևմուտքը՝ Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում, այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը», – ասել է նախարարը։
Իրավիճակը, ըստ նրա, հետևյալն է՝ ռուսական տարբերակը, որը նախատեսում է կարգավիճակի հարցի հետաձգում, ինչ-որ պահի քննարկվել է, սակայն մերժվել է Ադրբեջանի կողմից։
«Այժմ կողմերը բանակցում են մի տարբերակի շուրջ, որը ենթադրում է միջազգային մեխանիզմների ստեղծում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին ու անվտանգությանը վերաբերող խնդիրների լուծմանը» ,- ասել է նա։