Ղարաբաղում ռուս խաղաղապահների հասցեին Հայաստանի մեղադրանքները կործանարար են. Զախարովա

Ղարաբաղում ռուս խաղաղապահների հասցեին Հայաստանի մեղադրանքները կործանարար են. Զախարովա

Հայաստանում հայտարարությունները, թե ռուս խաղաղապահները չեն պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, իրականությանը չեն համապատասխանում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Մենք տեսնում ենք այդ հայտարարությունները, դրանք համարում ենք կործանարար և, ամենակարևորը, իրականությանը չհամապատասխանող», – ասել է նա։

 

Զախարովան նաև հայտարարել է, որ Հայաստանի կողմից նման հայտարարությունները «փաստերը կեղծելու փորձեր են՝ պատասխանատվությունից հրաժարվելու համար»։

 

«Ես դա այլ կերպ չեմ կարող գնահատել»,- ընդգծել է Զախարովան։

Leave a Reply

Your email address will not be published.