ՃՏՊ Մասիս քաղաքում. կա զոհ

ՃՏՊ Մասիս քաղաքում. կա զոհ

Մարտի 25-ին, ժամը 08:47-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի Հերացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արարատյան և Հերացու փողոցների խաչմերուկում բախվել են «Mitsubishi» մակնիշի (վարորդ՝ Տ. Մ., ծնված 1990 թ․) ավտոմեքենան և «ZIL» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Տ․ Մ.-ն տեղում մահացել է։
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել, ուղղել այն, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ կտրել ավտոմեքենայի վերին հատվածը, վարորդի դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնությանը։

Leave a Reply

Your email address will not be published.