ՄԱԿ-ի ԱԽ–ն պետք է օգտագործի իր զինանոցի միջոցները` ԼՂ–ում աղետը կանխելու համար. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-ի ԱԽ–ն պետք է օգտագործի իր զինանոցի միջոցները` ԼՂ–ում աղետը կանխելու համար. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կատարի միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու իր պատասխանատվությունը, նա իր զինանոցում տարբեր միջոցներ ունի կանխելու համար հումանիտար աղետը ԼՂ–ում։ Այս մասին BBC-ի Newshour ռադիոծրագրին տված հարցազրույցում ասել է Մհեր Մարգարյանը։

Արդեն երկու շաբաթ է, ինչ մարդասիրական բեռներով ավտոշարասյունը արգելափակված է սահմանին ու միջազգային հանրությունը պարտավոր է կանխել նման հանցագործությունները։

Ամենահարմարը կլինի բանաձեւը, որը լիազորում է Միավորված ազգերի կազմակերպության հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին (OCHA) գնահատող առաքելություն ուղարկի ԼՂ եւ բնակչությանն անհրաժեշտ մարդասիրական օգնություն հասցնել,  ինչպես նաեւ կատարել միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումները՝ բացելով Լաչինի միջանցքը։

Միջազգային հանրությունը պետք է միջամտի, որ զանգվածային վայրագությունները կանխվեն։

Ցեղասպանության հարցով բազմաթիվ հեղինակավոր գիտնականներ եւ փորձագետներ հայտարարություններ են արել Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի հստակ մտադրությունների մասին։

Leave a Reply

Your email address will not be published.