ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ճեպազրույցում հայտարարել է, որ սաստիկ անհրաժեշտություն է հասունացել կտրուկ ավելացնելու օգնության հոսքը Գազայի հատված, որը կանգնած է հումանիտար աղետի առաջ։
Նա կոչ է արել 1,2 միլիարդ դոլար հանգանակել այդ նպատակով։ «Այսօր Միավորված ազգերի կազմակերպությունը և մեր գործընկերները 1,2 միլիարդ դոլար գումարի մարդասիրական կոչ են հայտարարում՝ օգնելու համար 2,7 միլիոն մարդու. դա Գազայի հատվածի ամբողջ բնակչությունն է և կես միլիոն պաղեստինցիներն Արևմտյան ափին՝ ներառյալ Արևելյան Երուսաղեմը։ Հակամարտության կողմերը, և, ըստ էության, միջազգային հանրությունը, անմիջական և հիմնարար պատասխանատվություն են կրում վերջ դնելու անմարդկային կոլեկտիվ տառապանքներին և կտրուկ ընդլայնելու մարդասիրական օգնությունը Գազային»,- ասել է Գուտերեշը: