Մայիսի մեկից թանգարանների և արգելոց-թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար

Մայիսի մեկից թանգարանների և արգելոց-թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար

Մայիսի մեկից ԿԳՄՍ նախարարության թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական  ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար:

Ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«12 տարեկանից բարձր երեխաների և ուսանողների համար կգործի տոմսի կես գին։ Նոր ուսումնական տարվանից էական փոփոխություն կկրի աբոնեմենտային ծրագիրը՝ կապվելով դպրոցական կրթական ծրագրին։

Կկարգավորվի նաև աբոնեմենտի շրջանակում թատրոն և թանգարան այցելության տրանսպորտային ծառայության հարցը այն դեպքերում, երբ կա դրա կարիքը»,- գրել է նախարարը։

Leave a Reply

Your email address will not be published.