Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հրավեր ուղարկվել է ՀՀ բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներին՝ մասնակցելու Մյուռոնօրհնության ու Մայր տաճարի վերաօծման արարողություններին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
«Մինչ այս պահը, բացի Ազգային ժողովի նախագահից, որևէ մեկը չի հաստատել մասնակցությունը, միայն ԱԺ նախագահն է ասել, որ չի կարող գալ»,- ասաց Սրբազանը։
Արշակ Սրբազանի խոսքով՝ իշխանությանը հրավեր ուղարկելու որոշումը կայացվել է Գերագույն հոգևոր խորհրդում։
Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ մեկնում է Կանադա ու, ցավոք, չի կարող մասնակցել արարողություններին։