Մարզահամերգային համալիրի դիմաց տեղադրվել է Կարեն Դեմիրճյանի բրոնզե արձանը

Մարզահամերգային համալիրի դիմաց տեղադրվել է Կարեն Դեմիրճյանի բրոնզե արձանը

Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի բրոնզե արձանը տեղադրվում է  մարզահամերգային համալիրի դիմաց։  Այս մասին հայտնում է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Քանդակի տեղադրումը տարածքի  վերաիմաստավորման և վերականգնման ծրագրի մեկ կարևոր քայլն է միայն. այն ամբողջական կդառնա հարակից կանաչապատ պուրակի և բարեկարգ հատվածի ստեղծմամբ։

Ազդեցիկ արձանի հեղինակը քանդակագործ Սարգիս Բաբայանն է, ով քանդակել է Դեմիրճյանին՝ իր կերպարին բնորոշ քայլքի, շարժման մեջ՝ պատվանդանից դեպի ժողովուրդը իջնելիս»,- գրել է Ավինյանը։

Leave a Reply

Your email address will not be published.