Մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

 

 

Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:

 

ՊՆ-ից  հայտնում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

 

Նշենք, որ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ հունվարի 9-ի լուսադեմին Վարդենիսի պոստերից մեկում ժամկետային զինծառայողներից մեկն իրեն կցված հրազենից մահացու կրակ է արձակել նույն պոստում ծառայող սպաներից մեկի վրա։ «Աղբյուրի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանը տանը հանգիստ քնած է եղել եւ սպանությունը տեղի չէր ունենա, եթե կորպուսի հրամանատարը ճիշտ փոխհարաբերությունների մեջ լիներ իր ենթակայության անձնակազմի հետ եւ փորձեր հարթել սպաների եւ զինվորների միջեւ ծագած վեճերը»,- գրել է կայքը։

Leave a Reply

Your email address will not be published.