Մարտունի-Վարդենիս ճանապարհին բախվել են Infiniti-ն եւ «Օպելը». Վերջինս բարձրաձել է բետոնե արգելապատնեշի վրա

Մարտունի-Վարդենիս ճանապարհին բախվել են Infiniti-ն եւ «Օպելը». Վերջինս բարձրաձել է բետոնե արգելապատնեշի վրա

Սեպտեմբերի 3-ին` ժամը 20։07-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Վաղաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են Opel (վարորդ՝ Գ. Մ.) և Infiniti (վարորդ՝ Ա․ Խ․) մակնիշների ավտոմեքենաները։ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բարձրացել բետոնե արգելապատնեշի վրա։ Փրկարարներն իջեցրել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Leave a Reply

Your email address will not be published.