Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

ՌԴ ՊՆ տարածած տեղեկագրում ասվում է  Մարտունու շրջանում արձանագրվածէ հրադադարի ռեժիմի խախտման 1 դեպքի մասին։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերով փաստի առթիվ քննություն է իրականացվում։

«2023թ. մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումը, խախտելով Ադրբեջանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը, հատել է կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում, զբաղեցրել 2054.0 (Սարիբաբա լեռից 2.9 կմ հյուսիս-արևելք) նշագիծը և անցել հենակետի ինժեներական սարքավորմանը»,- ասվում է տեղեկագրում:

Leave a Reply

Your email address will not be published.