Հայաստանում կարմրուկը նահանջելու փոխարեն տարածվում է առավել ինտենսիվ կերպով։ Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է հիվանադացության 20 նոր դեպք։
Համեմատության համար նշենք, որ հունիսի 3-10-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել էր հիվանդացության 10 նոր դեպք։
Այս տարվա ընթացքում հիվանդության դեպքերի թիվը հասել է 472-ի, այն պարագայում, երբ 2023-ի ողջ ընթացքում գրանցվել էր 545 դեպք։
Կարմրուկով հիվանդացածների գերակշռող մասը՝ 281-ը երեխաներ են։ Այս պահին հոսպիտալացված է 3 հիվանդ։