Մեկ օրում հեռախոսային խարդախության 11 դեպք է արձանագրվել, հանցագործներին 16.700 հազար դոլար է փոխանցվել. ՆԳՆ

Մեկ օրում հեռախոսային խարդախության 11 դեպք է արձանագրվել, հանցագործներին 16.700 հազար դոլար է փոխանցվել. ՆԳՆ

Հայաստանում մեկ օրում հեռախոսային խարդախության 11 դեպք է արձանագրվել, հանցագործներին 16.700 հազար դոլար է փոխանցվել. այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

 

«Սեպտեմբերի 10–11–ն իրենց ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու, տուժածներին բուժօգնություն ցույց տալու և կատարող կողմին, այսպես ասած, քրեական պատասխանատվությունից ազատելու համար գումար պահանջելու վերաբերյալ քաղաքացիներից ՆԳՆ ոստիկանությունում ստացվել է 11 ահազանգ, որոնցից 3 դեպքով փոխանցվել է ընդհանուր 16.700 դոլար։

 

Ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում և հորդորում` չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը, ստուգել դրա հավաստիությունը, ինչպես նաև դիմել իրավապահներին»,-գրել է նա։

 

 

Leave a Reply

Your email address will not be published.