Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից և Ագարակի հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:37-ին, մարվել՝ 19:54-ին: Այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենան. տուժածներ չկան։

Leave a Reply

Your email address will not be published.