Մենք ընդդիմադիր եղել ենք, բայց չենք եղել 5-րդ շարասյուն. Նիկոլ Փաշինյան

Մենք ընդդիմադիր եղել ենք, բայց չենք եղել 5-րդ շարասյուն. Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարց է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անվտանգային հարցերի և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունների մասին, որոնք առնչվում են ՀՀ բանակի մասին և խնդրել, որ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանի ՀՀ 3-րդ նախագահի հայտարարությունները:

«Ձեր նշած անձը խոսել էր՝ ասելով, որ իրենց իշխանության ժամանակ բանակն ունեցել է այլ պատրաստվածություն: Եթե հիշում եք՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, կամ դրանից հետո Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյա պատմել էր՝ ինչպես 2016-2017 թվականին մի հավաքի ժամանակ ասել էր՝ եթե չգնանք զիջումների «Ստեփանակերտ-Ստեփանակերտ» երգն ենք երգելու: Եթե բանակն ուժեղ էր, ապա ինչու՞ պետք է երգեինք այդ երգը, քանի որ մարտունակ բանակի պայմաններում այլ երգ կերգեինք:

Գիտեք շատ խոսուն է 2016 թվականի քառօրյան, թե ինչպես մենք հաղթեցինք պատերազմը, բայց եկեք նայենք արդյունքներով, դիվանագիտական խողովակներով 2016 թվականի հունվարին դրվել է մի փաստաթուղթ Լեռնային Ղարաբաղի կարգավորման, որը Հայաստանը մերժել է և սկսել է պատերազմ»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի պատասխանին՝ Վահագն Ալեքսանյանը հավելել է, որ նրանք ուսումնասիրում են բանակցային գործընթացը, բայց բացակայում են ԱԳՆ-ում սղագրությունները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է զենքերի մասին:

«Որևէ մեկը լսե՞լ է որևէ զինվորից, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զենքի պակաս է եղել, քանի որ բացառված է: Ընդհակառակը, որոշ զինվորականներ զենքերով պահեստներ են թողել և փախել, իսկ 2016 թվականին, չե՞նք հիշում՝ ինչ խոսակցություններ էին գնում, երբ երկրի վարչապետն այս ամբիոնից վառելիքի խնդրի մասին է բարձրաձայնել: Մենք ևս ընդդիմադիր ենք եղել, բայց չի եղել որևէ քննադատական խոսք պատերազմի մասին իշխանության հասցեին:

Մենք ընդդիմադիր եղել ենք, բայց 5-րդ շարասյուն չենք եղել»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:

Leave a Reply

Your email address will not be published.