Մենք մարդակենտրոն և մասնակցային կառավարման հասարակություն ենք պատկերացնում

Մենք մարդակենտրոն և մասնակցային կառավարման հասարակություն ենք պատկերացնում

«Ուժը հայրենյաց» կուսակցությունը երեկ շրջել է նաև Կենտրոն վարչական շրջանում, եղել «Գլենդել Հիլզ» թաղամասում, Երևանի 2800 ամյակի այգում, Հանրապետության հրապարակում և այլն:
«Մենք իսկապես մոռացել ենք, որ մենք կրթված, մշակույթով հարուստ ժողովուրդ ենք, բայց դրա հետ մեկտեղ պետք է լինենք բարի, հայրենասեր, նվիրված, նվիրյալ երկրիդ հանդեպ։ Մեզ մարդիկ գնահատում են մեր արժեքներով, ստեղծածը պետք է թողնես մարդիկ վայելեն։ Պետք է արդեն մեր երևանցին արժանի թեկնածու ընտրի, որ իսկապես այս գեղեցիկ քաղաքը կարողանա արժանապատիվ ձևով պահել։ Մենք մարդակենտրոն և մասնակցային կառավարման հասարակություն ենք պատկերացնում և այնպիսի պաշտոնյաներ, որոնք չեն ամաչի քաղաքում քայլել, իրենց վարչական շրջաններում, չեն թաքնվի իրենց տված խոստումների կատարումից։
Այո՛, շատ կարևոր է։
Փորձս և գիտելիքներս ուզում եմ ծառայեցնել իմ քաղաքին, ընդհանուր առմամբ նաև իմ հանրապետությանը»,-ասաց Նատալյա Արզաքանցյանը։

Leave a Reply

Your email address will not be published.