Մենք մտահոգված ենք, որ ԵՄ առաքելությունը Երևանի հավանությամբ ոչ միայն ընդլայնվում է, այլև սպառնում է ժամանակավորից դառնալ մշտական. ՌԴ ԱԳՆ

Մենք մտահոգված ենք, որ ԵՄ առաքելությունը Երևանի հավանությամբ ոչ միայն ընդլայնվում է, այլև սպառնում է ժամանակավորից դառնալ մշտական. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը մտահոգված է Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության ընդլայնմամբ, իսկ դրան Կանադայի ներկայացուցիչների մասնակցությունը խոսում է Հարավային Կովկաս ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցման մասին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

«Բացասական ենք գնահատում ԵՄ առաքելության գործունեությունը Հայաստանում, ինչի մասին բազմիցս խոսվել է», – ասել է նա:

Մոսկվան նաև մտահոգված է, որ առաքելությունը ոչ միայն ընդլայնվում է Երևանի հավանությամբ, այլև սպառնում է ժամանակավորից դառնալ մշտական, հավելել է փոխնախարարը։

«Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Արևմուտքը հետախուզական տվյալներ է հավաքում ռուսական օբյեկտների, ինչպես նաև Հայաստանին հարակից բոլոր պետությունների վերաբերյալ»,- ընդգծել է փոխարտգործնախարարը։
Նրա խոսքով, Մոսկվան մշտապես բարձրացնում է ԵՄ առաքելության թեման Երևանի և տարածաշրջանային այլ գործընկերների հետ շփումներում։
«Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն կարելի է ձեռք բերել միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների համար նախատեսված եռակողմ համաձայնագրերի համապարփակ իրականացման հիման վրա», – եզրափակել է Գալուզինը:

Leave a Reply

Your email address will not be published.