Ըստ տնտեսագետների՝ 2023 թվականին ազգային տնտեսության բոլոր ոլորտները շարունակել են կայուն աճել։ Այսպիսով` արդյունաբերությունն աճել է 4,1%-ով, իսկ շինարարությունը՝ 14,8%-ով։ Թեթևակի բացասական արժեք տեսնում ենք միայն գյուղատնտեսության ոլորտում` անկումը կազմել է 0,3 տոկոս։
Արդյոք կարիք կա՞ անհանգստության։
Անկասկած այո։ ՀՀ-ն 2024-25 թվականներին պետք է հատուկ ուշադրություն դարձնի գյուղատնտեսության զարգացման խնդրին։ Մեր երկրի գյուղատնտեսության և անասնաբուծության ոլորտների զարգացման նոր վեկտոր պետք է սահմանվի։
Կարծում եմ՝ այս հարցում բանաձևը պետք է հնարավորինս պարզ լինի. «Երկիրն ունի եկամուտների աճ արտաքին առևտրից և շինարարությունից, հետևաբար այդ ոլորտների հարկերից ստացված ավելցուկային շահույթը պետք է ծախսվի գյուղացիների համար էժան վարկերի և դրամաշնորհների վրա»։
Տիգրան Արզաքանցյան
«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ