ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ում ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց գյուղ, միայնակ նստել է փողոցի մեջտեղում։
«Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը… Ուղղակի ամաչում ոստիկանների համար, որ ճանապարհը փակում են՝ արգելելու գյուղ ացելելու, մարդկանց տեսնելու ու հասկանալու, թե ինչ վիճակում են գտնվում»,- ասում է Բագրատ Սրբազանը։
Հիշեցնենք, որ ոստիկանական ուժերը փակել են Կիրանց գյուղի մուտքերը և բոլորի, այդ թվում նաև Բագրատ Սրբազանի և պատգամավորների մուտքը Կիրանց գյուղ։