Միլիոնավոր դոլարներ ծախսում եք չորս տարում մետրո կառուցեք, որ ի՞նչ անեք․ Մեսրոպ Առաքելյան

Միլիոնավոր դոլարներ ծախսում եք չորս տարում մետրո կառուցեք, որ ի՞նչ անեք․ Մեսրոպ Առաքելյան

Անկհայտ է, որ քաղաքային իշխանությունների միակ օրակարգը դառնում է մետրոյի նոր կայարանի կառուցումը, հետևաբար որոշեցի անդրադառնալ դրա արդյունավետությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Ենթադրենք մետրոյի կայարանը կառուցվում է։ Դե հնարավոր է մեր թիմի քաղաքապետը որոշի նախագծի համար կառավարության 5 մլն դոլար ծախսը ջուրը չգցի ու կառուցի նոր կայարանը մի 4-5 տարում։

Եկեք տեսնենք, ինչ պատկեր ունենք տրանսպորտի մասով այս պահին։ Մետրոպոլիտենից օգտվում է տրանսպորտից օգտվողների 10,5 տոկոսը և քաղաքապետարանի հաշվարկներով այդ թիվը դառնալու է 12.5 տոկոս՝ նոր կայարանի բացման դեպքում։

Այսինքն մետրոյի որ կայարանի դեպքում մետրոյից օրական օգտվելու է լրացուցիչ ընդամենը 12 000 մարդ՝ օրական տրանսպորտից օգտվող 600 000 մարդուց։ Այսինքն մետրոյի նոր կայարանը փոխելու է տրանսպորտից օգտվողների ընդամենը 2 տոկոսի կյանքը։ Մնացած 98 տոկոսը շարունակելու է օգտվել տրանսպորտից այնպես, ինչպես մինչև հիմա։

Երևանում օրական 535 000 մարդ չի օգտվում մետրոյից և օգտվում է այլ տրանսպորտային միջոցներից, նոր մետրոյից հետո մետրոյից չօգտվողների թիվը կազմելու է 523 000 մարդ։

Ուզում եմ հասկանամ, միլիոնավոր դոլարներ ծախսում եք չորս տարում մետրո կառուցեք, որ ի՞նչ անեք․․․», – գրել է նա:

Leave a Reply

Your email address will not be published.